Ոստիկանապետն ու ԱԽ քարտուղարը հանդիպել են

Կողմերը քննարկել են անվտանգության խորհրդի և ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր:
valeri-osipyan-armen-gevorgyan

Ոստիկանությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են անվտանգության խորհրդի և ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը:

Ի թիվ այլ հարցերի՝ Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը քննարկել են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրներ:

*

*