Որովայնի հրազենային վիրավորում ստացած գնդապետի վիճակը գնահատում են բավարար

Գնդապետ Արամ Հավհաննիսյանը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
eghvard-tunavorum-hivandanoc

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում վիրավորվածներից 2-ը հուլիսի 17-ի առավոտյան տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Քունքի շրջանում հրազենային վիրավորում ստացած փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանն ամբուլատոր բուժումից հետո նույն օրը դուրս է գրվել:

Գնդապետ Արամ Հավհաննիսյանը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները Արամ Հովհաննիսյանի վիճակը գնահատում են բավարար:

«Շտապ կարգով բերվել է Արամ Հովհաննիսյանը՝ որովայնի հրազենային վիրավորում ստացած: Վիրահատվել է, որովայնից բեկորը հեռացվել է: Ներկա պահին գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը բավարար է, գտնվում է պալատում»,- ասել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Սեւակ Շահբազյանը:

 

*

*