Ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել։
Davitasheni kamurj

Մարտի 7-ին, ժամը 20:17 ԱԻՆ-ում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963 թ. ծնված Գ. Հ.-ի ինքնասպանության փորձը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա՝ ինքնասպանություն գործելու հետագա փորձերը:

ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան աջակցություն:

*

*