Ոստիկաններն ապահովում են նաեւ ուսանողների անվտանգությունը․ Վ․ Օսիպյան

Հացադուլ հայտարարած 4 ուսանողները միացել են․․․
aj-vostikan-cuyc11 (1)

Երեւանի պետական համալսարանում, ֆիզմաթ ֆալկուլտետի լսարաններից մեկում երեկվանից հացադուլ հայտարարած 4 ուսանողները միացել են Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքվածներին, սակայն շարունակում են հացադուլը։

Ոստիկանությունը համաչափ է որակում Ազգային ժողովի դիմաց հավաքված ուսանողների գործողություններին միջամտությունը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Բաղրամյան պողոտայում ուսանողների կողմից երթևեկությունը խաթարելու կոչերը, գործողությունները և դրանից հետո հասարակական կարգի պահպանմանն ուղղված՝ ոստիկանության քայլերը՝ նշեց, որ ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, դրսևորել է հանդուրժողականություն:

Ըստ Վալերի Օսիպյանի՝ ոստիկանները ապահովում են նաեւ ուսանողների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից մի խումբ ուսանողներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները