Ոստիկանները գտել են 12-ամյա անհետ կորած երեխայի դին

Երեխան աուտիկ էր։
artur-martirosyan1 (1)

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:
Երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախնական եզրակացության համաձայն` երեխայի մահվան պատճառը ջրահեղձությունն է:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացված հաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում տնից դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:

*

*