«Ոստիկանության ծառայողների թիվը կարող է կրճատվել, իսկ տուգանքների չափը՝ նվազել». Վալերի Օսիպյան

...աշխատավարձերի բարձրացում կլինի:
vostikan-meqena

Այսօր ԱԺ-ում` լրագրողների հետ կայացած զրույցում,  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չբացառեց, որ հաջորդ տարվանից կարող է ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում լինի:

«Հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի: Գործադիրում քննարկել ենք այն անձանց հետ, ովքեր լիազորված են»,-ասաց նա:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ոստիկանության ծառայողների թիվը կարող է կրճատվել:

Իսկ մինչ այդ՝ 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան հարցին, թե ի՞նչ է լինելու արագաչափերի հետ կապված, տուգանքնե՞րն են նվազելու, խաղի կանոննե՞րն են փոխվելու, Վալերի Օսիպյանը նշեց, որ տուգանքների չափերի նվազում է լինելու:

*

*