«Ոսկու շուկայի» աշխատակիցները բողոքում են

Վաճառասրահներում «օդ չկա շնչելու»
vosku-ashkharh

Երևանի «Ոսկու շուկայի» որոշ աշխատակիցներ դժգոհ են վաճառատեղերի վարձավճարի չափից: Նրանք հունիսի 22-ին բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգող հարցերը: Աշխատակիցները նշում են, որ շուկայում տեղի վարձավճարը բարձրացվել է, տեղեկացնում է«Արմենպրեսը»:

Նախկինում վճարում էին ամիսը 35 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 50 հազար դրամ: Աշխատակիցները տեղեկացրել են, որ զեղչվել է 10 հազար, այժմ պարտավոր են վճարել 40 հազար համար:  Աշխատողները տեղյակ չեն, թե այդ թանկացումներն ինչի համար են: Նրանք դժգոհում են նաև վաճառասրահներում եղած պայմաններից, որտեղ, նրանց բնորոշմամբ, «օդ չկա շնչելու»:  Աշխատակիցները տեղեկացրեցին, որ տնօրենի հետ խոսել են, սակայն արդյունքի չեն հասել:

«Ոսկու շուկայի» տնօրեն Վաղարշ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հունվար ամսից աշխատողների հետ ունեն կնքած պայմանագիր այն մասին, որ և‘ հին, և‘ նոր սրահի աշխատողները պետք է վճարեն 50 հազար դրամ:

«Եկան խնդրեցին, ասացին մեզ համար 2 ամսով զեղչ սահմանեք, մենք ընդառաջեցինք, և նրանք վճարեցին 35 հազար դրամ: Մենք բացատրում ենք, որ ամեն ինչ թանկանում է, վարձավճարն այս գնով չի կարող մնալ: Հոսանքը, գազը թանկացել են, ծառայությունները թանկացել են, չենք կարողանում տեղավորվել: Հետո եկան ասացին կրկին 2 ամսով էլ երկարացնել, նորից ընդառաջեցինք, բայց հիմա էլ չենք կարող»,-ասաց  Վաղարշ Աբրահամյանը՝ նշելով, որ աշխատողներին առաջարկել է գնալ այլ առևտրի կենտրոններ, եթե իր առաջարկած պայմանները ձեռնտու չեն:

 

*

*