ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի փոխպատվաստում

Տարեկան մենք ունենք 60 փոխպատվաստման կարիք:

Պատմական օր առողջապահության ոլորտում՝ այսօր կատարվել է ոսկրածուծի առաջին 2 փոխպատվաստումները: Արյունաբանական կենտրոնն այսպիսով դառնում է տարածաշրջանային կենտրոն, որտեղ արյան քաղցկեղով հիվանդների համար բացվում է 2-րդ կյանքի հնարավորություն: Առաջին փոխպատվաստումները հայ բժիշկները կատարել են գերմանացի գործընկերների օգությամբ: Տարեկան մենք ունենք 60 փոխպատվաստման կարիք: Այս տարի նախատեսվում է կատարել 7-ից 10-ը:

Մուտքը միայն հատուկ համազգեստով է, հիվանդասենյակի օդը միանգամայն ստերիլ է, բացառվում է դրսից վարակի ներթափանցումը, որովհետեւ այստեղ յուրաքանչյուր վարակ կարող է կյանք արժենալ: Էլմիրայի մոտ բժիշկները հայտանբերել են միելոմա: Դա արյան ուռուցքային հիվանդություն է, որի ընթացքում ոսկրածուծում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Բուժման հիմնական մեթոդն այս դեպքում քիմիաթերապիան է: Դրա անարդյունավետության դեպքում՝ ոսկրածուծի փոխպատվաստումը: Այն բժշկական ամենալուրջ գործողություններից է: Երբ առաջին անգամ է կատարվում, լրջության աստիճանը կրկնապատկվում է: Ընդամենը մի քանի րոպե դադար եւ այունաբանական կենտրոնում սկսվում է երկրորդ փոխպատվաստումը: Մինչ Գոհար Դավթյանը լավատեսությամբ սպասում է դռների այս կողմում, ամուսնուն կատարում են ոսկրածուծի փոխպատվաստում:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*