Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում նորակառույց մանկապարտեզ է բացվել

Նախակրթարանն արդեն 50 սան ունի:
voskehask-mankapartez

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղը 30 տարիների ընդմիջումից հետո նորակառույց նախակրթարան ունի: Համայնքի փոքրիկ բնակիչների առաջ տոնական տրամադրությամբ սեպտեմբերի 29-ին բացվել են մանկապարտեզի դռները:

650 քառակուսի մետր մակերեսով միահարկ շենքի կառուցման համար Շիրակի մարզպետարանը հրատապ խնդիրների լուծման ծրագրով հատկացրել էր 53 մլն դրամ, 59 միլիոն ներդրել է համայնքապետարանը: Շինարարությունը սկսվել էր 2011 թվականին: Տարածքային զարգացման հիմնադրամն էլ ներքին հարդարման, բակի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով մոտ 45 մլն դրամ էր հատկացրել այս տարի:

Նախակրթարանն արդեն 50 սան ունի:

*

*