ՀՀ-ում ՌԴ դեսպանը դատապարտել է «Շանթ»-ի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը

Ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը։
volinkin4

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից «Շանթ» հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:

«Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որը ես դատապարտում եմ: Լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր անձինք չպետք է լինեն հակամարտող կողմերի կրակի տակ»,- ասաց նա:

Արցախի և Ադրբեջանի սահմանի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:

*

*