Դանիելսոն՝ ՀՀ-ն ու ԵՄ-ն լավ հիմք են ստեղծել վիզաների ազատականացման համար

2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման համաձայնագիր:
christian-danielsson

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագիրը շատ լավ հիմք է հարաբերությունների հետագա զարգացման համար: Փետրվարի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:

«Վիզաների ազատականացման ճանապարհը, որը պետք է անցնեն երկու կողմերը, բոլորիս շատ լավ  հայտնի է: Մակարդակը, որին մենք հասել ենք  Հայաստանի հետ այս շրջանում, բավականին բարձր է»- ընդգծեց Դանիելսոնը: 

2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների դյուրացման համաձայնագիր:

*

*