Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը, բա ո՞ւր են նախկին նախարարները. Վիտալի Բալասանյան

«Մենք 1995 թվականի շքերթին բոլորս մասնակցում էինք, և′ հրամանատարները, և′ բոլոր ղեկավարները»
vitali-balasanyan

Ես որևէ մեկին ցանկություն չունեմ միանալու, ես միանում եմ արդարադատությանը»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե կմիանա արդյոք ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի իրականացվող ստորագրահավաքին։

«Նախ, ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդ նախագահը։ Ես որպես քաղաքացի իրավունք ունե՞մ հարցնեմ։ Մենք 1995 թվականի շքերթին բոլորս մասնակցում էինք, և′ հրամանատարները, և′ բոլոր ղեկավարները։ 1995 թվականից առ այսօր ես երբևիցե մեր պետական միջոցառումներին չտեսա առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Այսօր Զինված ուժերի ստեղծման օրն է։ Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը։ Մենակ Տոնոյան Դավի՞թն է։ Բա ո՞ւր են նախկին նախարարները։ Իրավունք չունենք այսպես ապրելու, չի կարելի, սա պետական միջոցառում է։ Անկախ հայացքներից, անկախ դեմքից, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից՝ բոլորին պետք է հարգենք։ Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք», — ասել է Բալասանյանը։

*

*