Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոսն այսօր ասուլիս է տվել Ստեփանակերտում
vitali-balasanyan2

Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն, Ստեփանակերտում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանն ասաց, թե մի բան է ասելու, որը կցանկանար փոխանցեին ՀՀ իշխանություններին։

«Իմ թոռներն արդեն իսկ ընտրել են իրենց ապագա մասնագիտությունները, մեկն ուզում է գեներալ դառնալ, մեկն՝ իրավաբան, մեկը բժիշկ ու պետք է գտնեն այդ գեներալի կերպարը, հիմա իմ կերպարը չեն ուզում արդեն, որովհետև սոցցանցերում իմ թոռնիկները կարդում են ու ասում են՝ էս գեներալը գեներալ չէ։ Հիմա ցույց տվեք այդ կերպարները, այդ մարդկանց, որպեսզի իմ հինգ թոռնիկներն առաջնորդվեն դրանով ու կերտեն իրենց ապագան»,-ասաց Վ. Բալասանյանը։

*

*