Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը կբացվի հունվարի 28-ին

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում...
vigen-sargsyan-18122017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի հետ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվեց նաև «Մեկ պատուհան» աշխատանքային նախագիծը և դրա իրականացման հնարավորությունը:

Քննարկվեցին առաջիկայում բացվող կենտրոնի շինարարությանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային այլ հարցեր:

*

*