Վիրավորված զինծառայողը Ստեփանակերտում առանձնատուն է ստացել

Նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն...
stepanakert-tun

2016թ. ապրիլի քառօրյա պատերազմին հաջորդող մարտերից մեկում վիրավորված զինվոր Գագիկ Պետրոսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, իտալահայ գրող Անտոնիա Արսլանը:

Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է՝ ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և չեն կարող վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել:

*

*