Վիրավոր զինվորների բուժումն անհրաժեշտության դեպքում կիրականացվի Գերմանիայում

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների հետ քննարկվել է վիրավորներին արտերկիր տեղափոխելու հնարավորությունը...
zinvor-hospital1

Առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ զինծառայողների ծնողները: Այս մասին հայտնում է ԱՆ-ը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով  ներկա էր նաեւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով եւս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին:

Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների եւ պլաստիկ վիրաբույժների  եւ տեղի մասնագետների հետ քննարկվել են տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները:

Ուղիղ կապ է հաստատվել նաեւ Համբուրգի հայազգի մասնագետների հետ: Քննարկմանը միացել է նաեւ Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Զինծառայողների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով` խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի բժիշկների խումբը կայցելի բժշկական հաստատություններ`  ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական, ինչպես նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

*

*