Հայաստանում 1-ին անգամ կատարված վիրահատությունը փրկել է 68-ամյա տղամարդու կյանքը

Հայաստանում մինչ այժմ նման վիրահատություն չի կատարվել:

Վիրահատություն, որն այսօր փրկել է 68-ամյա տղամարդու կյանքը: Հայաստանում մինչ այժմ նման վիրահատություն չի կատարվել:

Մինաս Նավասարդյանի մոտ բժիշկներն ախտորոշել էին մի հիվանդություն, որի դեպքում կյանքի տեւողությունը մեկ տարոց ավելի չէր կարող լինել: Մոսկվայում ախտորոշվելուց հետո չդադարող գլխապտույտներով եկել էր Հայաստան, իսկ այստեղ պարզվել՝ կյանքը փրկելու միակ տարբերակը մի վիրահատություն է, որը մեր երկրում դեռ ոչ ոք չի արել:

Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժները միանգամից էին կողմնորոշվել՝ ավելի լավ է ռիսկի գնալ ու վիրահատել, թեեւ վիրահատության ընթացքում մահվան ռիսկը փոքր չէր, քան հիվանդին պահել այս վիճակում: Մեսրոպ Շատախյանը հերթական անգամ գլխավորեց վիրահատություն, որ ոչ միայն հաայստանում, այլ իր պրակտիկայում էլ էր բացառիկ՝ պարանոցի վրա գտնվող քնային երկու տարբեր զարկերակների վրա եղող տարբեր խնդիրները մեկ վիրահատությամբ լուծել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*