Վիգեն Սարգսյան. Զինկոմիսարիատների թվի կրճատում և խոշորացում կլինի

Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է
vigen-sargsyan

Զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է: Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և քաղաքացիական հաստիքների թվի ավելացում:

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը`  ԱԺ-ում «Պաշտպանության մասին» առաջարկվող ՀՀ օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին ի պատասխան, թե ինչպիսի համակարգային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։

Նախարարը նշել է, որ նախատեսվում է նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև կամավորականության կարգավորման սկզբունքին:

Ըստ նրա՝ նախատեսում են, որ  կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պահեստազորում պարտադիր հաշվառման։

«Կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է. բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ և տալ իրավական կարգավորում»,-ասել է նախարարը:

 

*

*