Վիգեն Սարգսյան․ «Կա լարվածության որոշակի աճ»

Նա ընդգծեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, չի կարող որեւէ կերպ արդարացվել։
vigen-sargsyan

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերը շարունակում են լիարժեքորեն վերահսկել սահմանին տիրող իրավիճակը:

«Կա որոշակի  լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով. այսօր օգտագործվել են  ականանետեր, թեթեւ հրետանի: Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, զգոնությամբ եւ մշտական պատրաստվածությամբ մոտենանք, որովհետեւ  հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր առջեւ դրվող խնդիրները:   Մեր Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց գործը, ինչպես կատարել են մինչ այսօր»,-  ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, չի կարող որեւէ կերպ արդարացվել, քանի որ հրադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով:

«ՀՀ զինված ուժերի խնդիրն է  ապահովել դրանք, այն է՝ պատասխան գործողություններ տալ, ինչը մենք անում ենք»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

 

*

*