Վիգեն Սարգսյան․ «Սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ»

Ֆեյսբուքյան իր էջում գրառել է նախարարը։
vigen-sargsyan

Պաշտպանության նախարարությունը կշարունակի սերտ փոխգործակցությունը ինչպես օրենսդրական նախաձեռնությունները սատարած, այնպես էլ անհամաձայնություն հայտնածների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծերի  ընդունմանը:

Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ` այս օրենքների արդյունավետ ներդրումը պահանջելու է տասնյակ ենթաօրենսդրական ակտերի ընդունում, տասնյակ կառույցների եւ հարյուրավոր անհատների սկզբունքային եւ  հետեւողական աշխատանք:

«Ուզում եմ հստակ արձանագրել` սա չեմ համարում իմ հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը: Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ եւ մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձեւերը գտնել»,-նշել է նախարարը:

*

*