Վիգեն Սարգսյանը ներկայացրեց հունվարի 28-ի միջոցառումները

Երեկոյան տեղի կունենա «Ազգ-բանակ» խորագրով տոնական համերգ՝ նվիրված հայկական բանակի 25-ամյակին:
vigen-sargsyan

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են անցկացվելու հայկական բանակի 25-ամյակի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ առավոտյան երկրի բարձրագույն ղեկավարությունը կայցելի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված հերոսների հիշատակին:

«Այնուհետև նախագահական նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն: Դուք գիտեք, որ ամեն տարի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահը բարձրագույն սպայական կոչումներ է շնորհում, ինչպես նաև պետական պարգևներ հանձնում այն զինվորներին, սպաներին, ովքեր աչքի են ընկել խիզախությամբ, քաջությամբ և հերոսական արարքներով»,-ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ երեկոյան տեղի կունենա «Ազգ-բանակ» խորագրով տոնական համերգ՝ նվիրված հայկական բանակի 25-ամյակին: Հունվարի 29-ի առավոտյան Մայր Աթոռում և հանրապետության բոլոր թեմերում կմատուցվի պատարագ:

*

*