Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը՝ «Գեւորգյան մարտարվեստի դպրոցի» 5-ամյակի միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը քննարկման ընթացքում ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում մշակված ծրագրերը․․․
gevorgyan-marzadproc

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանն այցելել են «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն: Նրանք մասնակցել են դպրոցի կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացել մարզադպրոցի գործունեությանն ու հաջողություններին:

Ողջունելով մարզադպրոցի սաներին ու միջոցառման մասնակիցներին՝ Վիգեն Սարգսյանը կարեւորել է դպրոցի դերն առողջ ապրելակերպով եւ  ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտասարդների ձեւավորման գործում:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը քննարկման ընթացքում ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։

*

*