Սարգսյանը հարգել է Կիպրոսի անկախության համար նահատակվածների հիշատակը

Մայիսի 30-ին Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև Նիկոսիայի զինվորական պանթեոնում տեղադրված հուշարձանին...
vigen-sargsyan

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։

Հուշարձանը նվիրված է 1955-1959 թվականներին Կիպրոսում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կղզու բրիտանական ղեկավարության կողմից մահապատժի դատապարտված կիպրացի հերոսներին, որոնք հուղարկավորված են բանտի տարածքում։ Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև Նիկոսիայի զինվորական պանթեոնում տեղադրված հուշարձանին, որը նվիրված է 1974 թվականին թուրքական բանակի կողմից Կիպրոս ներխուժելուն հաջորդած մարտական գործողությունների ընթացքում զոհված կիպրացի զինվորականների հիշատակին։

*

*