«Ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում». Վիգեն Սարգսյան

«Ռազմինֆո»-ն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ
vigen-sargsyan-aax-nist

Հայաստանի զինված ուժերի զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ թեմաների շուրջ «Ռազմինֆո»-ն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։

«Ռազմինֆո. Պարո′ն նախարար, խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրեց Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու Ձեր նախաձեռնությունը։ Չե՞ք ափսոսում, որ մտաք այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվեցիք ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանեցիք։

Վ.ՍարգսյանԳումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։ Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է։ Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմյանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

*

*