Բանակի նոր ծրագրերը հավանության չարժանանալու դեպքում նոր միջոցներ կփնտրեն

Պաշտպանության նախարարության առաջ քաշած նոր՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ», նախագծերը պարտադիր իրականացման համար չեն:
vigen-sargsyan

Պաշտպանության նախարարության առաջ քաշած նոր՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ», նախագծերը պարտադիր իրականացման համար չեն: Վիգեն Սարգսյանը դրանք հանրային քննարկման է ներկայացրել: Նախարարը հավաստիացրել է՝ եթե քննարկումների արդյունքում պարզ դառնա, որ դրանք անհրաժեշտ չեն, նախարարությունը կշարունակի նոր միջոցներ փնտրել:

Վիգեն Սարգսյանը նաեւ խոսել է Պաշտպանության փոխնախարարների նշանակման մասին: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանը պաշտպանության փոխնախարարների պաշտոններում կնշանակվեն Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից հետո: Նախարարն ասել է, որ նրանք արդեն ակտիվորեն ներգրավված են պաշտպանության նախարարության աշխատանքներում:

Ինչ վերաբերում է իր հետագա գործունեությանը, Վիգեն Սարգսյանը ցանկանում է մնալ իր ներկայիս պաշտոնում: Համոզված է՝ որպես պաշտպանության նախարար շատ բան կարող է անել Հայաստանի համար: ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի համաձայն երկու զոհված զինծառայողի ընտանիք արդեն իսկ ստացել է փոխհատուցում եւ շարունակում է ստանալ ամենամսյա վճարները:

*

*