Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն այսօր վերելք է ապրում. Վիգեն Սարգսյան

Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխան է
vigen-aj

ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջեւ դրված ու առաջադրանքային փաստաթղթերով սահմանված մարտական խնդիրները: Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Պարբերական զորավարժությունների, վարժանքների եւ ընթացիկ ստուգումներով հատուկ ուշադրության տակ է պահվում նաեւ մատակարարվող վառելիքա-քսուկային նյութերի որակը եւ սպառազինության հագեցվածությունն ըստ լրակազմերի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն այսօր վերելք է ապրում, եւ եթե կիսամյակով կամ եռամսյակով պլանավորած միջոցները չեն իրացվել, դա կարող է միայն մեկ պատճառ ունենալ, այն, որ լրացուցիչ խստացվել են՝ ներկայացվող ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով:

«Վերջերս Ռուսաստանում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի համալիրը բավականին պատկառելի ներկայացված էր, մեր տաղավարը ստացել է «Լավագույն տաղավար»-ի  պատվաբեր պարգեւը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

*

*