Վիճակահանությամբ ընտրվեց վարչապետի տանը հյուրընկալվող մասնակիցը

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրեց․․․
shushan

Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտանիքը կհույրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից, վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին: 

Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրել է վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը և հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշել է Շուշան Փաշինյանը:

 

*

*