«Պետք է բարձրացնել պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը»

Փաշինյանը վիճակագրական կոմիտեի նախագահ եւ խորհրդի անդամներ է նշանակել
nikol-pashinyan-kar

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում հանրության շրջանում բարձրացնել պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը: Կառավարությունն ընդունել է «ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Ստեփան Մնացականյանը նշանակվել է վիճակագրական կոմիտեի նախագահ, իսկ Գագիկ Անանյանը, Գագիկ Գևորգյանը, Նելլի Բաղդասարյանը, Վանուշ Դավթյանը և Լիլիթ Պետրոսյանը՝ վիճակագրության պետական խորհրդի անդամներ՝ վեց տարի ժամկետով:

«Մենք պետք է լրջորեն աշխատենք՝ վիճակագրական կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար, որովհետև սա չափազանց կարևոր հարց է: Եվ գործող օրենսդրությունը, և տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել»,-  ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

*

*