Վերնիսաժի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը շարունակվում է

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
qaghaqapetaran (1)

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է «Վերնիսաժի» վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը, քաղաքաշինական բոլոր ծրագրերն են մայրաքաղաքում ընթանում ըստ սահմանված ժամանակացույցի: Այս մասին զեկուցվել է այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է՝ շարունակվում են փողոցների եւ բակային տարածքների փոսերի նորոգման եւ ճաքալցման 2016 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: Տրվել է նաեւ հանձնարարական մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական եւ բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպման եւ կահավորման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:

Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետն էլ զեկուցել է, որ ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, եւս մեկ հասցեում էլ կատարվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Նշված ոլորտում՝ ապօրինությունները բացառելու համար քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը:

*

*