Վերջին զանգի օրը ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց

71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից 29-ը՝ մայրաքաղաքում, 42-ը՝ մարզերում
avtotesuch-chanaparhayin-vostikanutyun4 (1)

«Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով՝ մայիսի 24-ին,  հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին, ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով:

Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը՝ մարզերում:

71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից 29-ը՝ մայրաքաղաքում, 42-ը՝ մարզերում, 37 վարոդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

*

*