Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին
verjin-zang

Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության  և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով` նախարարությունը շրջաբերական է ուղարկել բոլոր տնօրեններին և մարզպետներին: «ԿԳՆ-ն տեսչությունը մնում է իր դիրքորոշման մեջ: Ցանկացած դրամահավաք ուսումնական հաստատություններում անընդունելի է: Ցանկացած նման դեպքի մասին ահազանգ կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,-ասել է նա:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը տեղեկացրել է, որ այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ:

*

*