Ծափահարեք ձեր ուսուցիչներին. ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին

Արայիկ Հարությունյանը Արմավիրի մարզի դպրոցներից մեկում ներկա է գտնվել «Վերջին դաս»-ին
shrjanavart

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի  Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական  ուղերձով.

«Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև  ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ բոլորին հաջողություն  մաղթել և վստահություն հայտնել, որ դպրոցն ավարտելուց հետո կրթություն և նոր գիտելիքներ ստանալու ձեր ցանկությունը չի ավարտվի»,- շրջանավարտներին ուղղված խոսքում ասել է ԿԳ նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ դպրոցի ընտրությունը պատահական չէ. Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն, ուստի, հետաքրքիր էր տեսնել աշակերտական և մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի.

«Վստահաբար կարող եմ ասել, որ առանց հզոր թիմի որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Ծափահարե′ք ձեր ուսուցիչներին ձեր հաջողությունների համար, սիրելի շրջանավարտներ, որովհետև նրանք այդ կարևոր գործում իրենց մասնաբաժինն ունեն»,-  ընդգծել է նախարարը:

verjin-zang

verjin-zangg

*

*