Գեղարքունիքի 17 դպրոցում «Վերջին դաս» չի կայանա՝ շրջանավարտներ չլինելու պատճառով — Երկիր Մեդիա

Գեղարքունիքի 17 դպրոցում «Վերջին դաս» չի կայանա՝ շրջանավարտներ չլինելու պատճառով

Մի քանի դպրոցներում «Վերջին դաս» անցկացվում է մեկական աշակերտով
dproci-nstaran

Գեղարքունիքի մարզի ավագ եւ միջնակարգ դպրոցներին 2018 թվականի մայիսի 25-ին հրաժեշտ են տալիս 790, հիմնական դպրոցներին՝ 2580 շրջանավարտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, «Վերջին դաս» միջոցառումը մայիսի 25-ին անցկացվելու է հնգօրյա աշխատանքային գրաֆիկով գործող դպրոցներում, իսկ վեցօրյա գրաֆիկով աշխատող դպրոցներում այն կնշվի մայիսի 26-ին: Առավել շատ թվով շրջանավարտ մարզում տվել է Ծովինարի միջնակարգ դպրոցը, որին այս տարի հրաժեշտ են տալու 32 տասներկուերորդ դասարանցի:

«Վերջին դաս» միջոցառումը Աղբերքի, Կալավանի, Կուտականի, Նորակերտի, Փոքր Մասրիկի, Անտառամեջի, Կութի, Արեգունու միջնակարգ դպրոցներում անցկացվում է մեկական աշակերտով: Իսկ ահա 17 միջնակարգ դպրոցներում միջոցառումը տեղի չի ունենա, քանի որ այդ հաստատություններում շրջանավարտներ այս տարի չեն լինի: Դրանք են Գագարինի, Չկալովկայի, Սեւան քաղաքի թիվ 5 եւ թիվ 6, Գեղամավանի, Այրքի, Ախպրաձորի, Ծափաթաղի, Մաքենիսի, Նորաբակի, Շատվանի, Ջաղացաձորի, Գետիկի, Վանեվանի, Շողակաթի, Մարտունի գյուղի եւ Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցները:

*

*