Վերին Լարսի անցակետում Հայաստան մեկնող ավտոբուսը կանգնեցվել է արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով

Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում։
lars-dzyun

Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար։

*

*