Վերին Լարսի անցակետից Հայաստան տեղափոխվեց ՀՀ եւս 42 քաղաքացի

Ընդհանուր առմամբ՝ 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել 234 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:
ain

Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որը 6-րդ չվերթով Հայաստան տեղափոխեց ՀՀ 42 քաղաքացու: Օդանավի ուղևորներին դիմավորեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը, ինչպես նաև՝ տեղում հերթապահող ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունների աշխատակիցները: Օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները` գնդապետ Տ. Ս. Բազդիրևի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ԱԻ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ՝ 6 չվերթով Հայաստան է տեղափոխվել 234 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի:

Հիշեցնենք, որ հատուկ չվերթներով մեր հայրենակիցներին Հայաստան են տեղափոխում ՀՀ և ՌԴ կառավարությունների պայմանավորվածության արդյունքում, այն բանից հետո, երբ հունիսի 23-ին, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, չորրորդը՝ 19.02-ին,իսկ հինգերորդ չվերթը ժամանել էր այսօր`ժամը 13.20-ին:

*

*