Վերին Լարսի անցակետը բաց է, կուտակումներ չկան

Կուտակվում է առավելագույնը 20-30 մեքենա, որոնք սպասում են տասը րոպե
verin-lars

Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինները Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայության հետ զրույցում հերքել են տեղեկություններն առ այն, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը մեքենաներին թույլ չի տալիս շարժվել դեպի Վրաստան:

Նման տեղեկություններն ակտիվորեն շրջանառվում են սոցցանցերի վրացական հատվածում:

«Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով: Բոլոր ուղղություններն աշխատում են, հերթեր չկան: Կուտակվում է առավելագույնը 20-30 մեքենա, որոնք սպասում են տասը րոպե»,- ասել է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիսօսական մաքսային վարչության մամուլի ծառայության աշխատակիցը:

Նա ընդգծել է, որ սահմանապահները մարդկանց չեն համոզում հրաժարվել Վրաստան գնալուց, քանի որ դա նրանց իրավունքն է:

«Մենք պարզապես նախազգուշացնում ենք նրանց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ հուլիսի 8-ից դադարեցվելու է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: Չենք կարող ասել, թե վաղն ինչ կլինի, սակայն ներկայում ռուսական կողմից դեպի Վրաստան մուտքի արգելք սահմանելու վերաբերյալ հրաման չի ստացվել»,- հավելել է զրուցակիցը:

*

*