Վերին Ճամբարակցիները նշել են իրենց գյուղի հիմնադրման 1000-րդ տարեդարձը

Վերին Ճամբարակը հիմնադրվել է 1019 թվականին՝ ուղիղ հազար տարի մեզանից առաջ:
verin-chambarak

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի բնակիչները տոնական տրամադրությամբ նշել են իրենց գյուղի հիմնադրման 1000-րդ տարեդարձը: Միջոցառումը կայացել է կենտրոնական հրապարակին հարող հուշահամալիրի մոտ, ուր հիշատակվում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում ու Արցախյան պատերազմում զոհված ճամբարակցիները:

Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը նշել է, որ, ըստ կիսավեր եկեղեցում պահպանված խաչքարի արձանագրության, Վերին Ճամբարակը հիմնադրվել է 1019 թվականին՝ ուղիղ հազար տարի առաջ:

Այնուհետեւ այցելություն է կատարվել  կիսավեր եկեղեցի, որտեղ, հազարամյա պատմության իրեղեն վկա խաչքարի մոտ, պատարագ է մատուցել Ճամբարակի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա Սարգսյանը:

*

*