Մենք կարող ենք փոխել վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում այդ գումարները վճարեն. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանը բնակիչների օգնությունն է ակնկալում:

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակելի շենքերի հին վերելակները փոխելու հարցում բնակիչների օգնությունն է ակնկալում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք առաջին օրվանից սկսած ծրագիր ենք գրում, որ վերելակներն ամբողջությամբ մեծ ծրագրով փոխենք: Բայց այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաև բնակիչները: Քանի որ այդ գույքը պատկանում է բնակիչներին, և սա միլիոնավոր դոլարների խնդիր է ու քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող լուծել այդ հարցը, մենք կարող ենք փոխել վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում այդ գումարները վճարեն»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ ծրագիրը պետք է պատրաստ լինի մոտակա ամիսների ընթացքում:

*

*