«Վեոլիա Ջուր»-ը դարձյալ տուգանվեց

Որոշվել է ընկերությանը տուգանել 10 000 000 դրամ գումարի չափով։
veolia-jur

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել էր «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սահմանված ժամկետները խախտելու համար: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի նոյեմբերի 7-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ, իսկ այսօր հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշեց ընկերությանը տուգանել 10 000 000 (տասը միլիոն) դրամ գումարի չափով։

Հիշեցնենք, որ  «Վեոլիա Ջուր» -ը նմանատիպ խախտումների համար 3-րդ անգամ է տուգանվում։

*

*