Լոռու եւ Արմավիրի մարզերում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին
jur

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  հուլիսի 17-ին` ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ, Դաշտ գյուղի՝ իր ամառանոցներով,  Բանավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ գյուղերի և  Շահումյանի թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը:

Հուլիսի 17-ին՝ ժամը 10։30-18։00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ջրամատակարարումը:

Իսկ ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝  Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոցի, Աղաբաբյան և Կարբիշևի նրբանցքների,  Ֆիդայիների փող․ 1/5, 8, 45-113, Աղաբաբյան փող․ 7, 5, Լալվար փող․ 13-29/կենտ/, 26-60/զույգ/, Աբովյան փող․92 և 67-99/կենտ/ համարների, 1-ին փակուղու, Նժդեհի փող․ 46, Մյասնիկյան փող․ 47-63 /կենտ/, 72, 74, 76 համարների ջրամատակարարումը:

*

*