Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին
jur

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին` ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի հետևյալ բնակավայրերի՝ Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոց՝ իր նրբանցքով, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23-ի, Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցների, Նորատուս համայնքի ջրամատակարարումը։

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-24։00 կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը․

Վանաձոր քաղաքի՝ Տարոն 1 թաղամասի 1-6 շենքեր, Տավրոսի 1-22 փողոցներ, Բաղրամյան 1, 2 փողոցներ և Շիրակի խճուղի՝ իրենց նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Գործարանային, Ուկրաինական փողոցներ, Ուկրշին տնակային ավան, Բաղրամյան պողոտա, Բաղրամյան 74 շենք, Շրջադարձային 2, 3 տներ, Վերածննդի, Լեռնային փողոցներ, Լեռնապատ գյուղ:

*

*