Վեհափառ Հայրապետը դուրս բերվեց շրջափակումից. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է...
ter-vahram

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին փորձում են ճանապարհ բացել Ամենայն Հայոց Հայրապետի համար։ Նախաձեռնության անդամները, որ փակել են ճանապարհը, շարունակում են վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնել Նորին Սրբության հասցեին»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը, ապա քիչ ժամանակ անց տեղեկացնում, որ Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,- գրել է նա:

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։

*

*