Վեդիում հարգել են Երասխի բարձունքի ազատարարների հիշատակը

Այսօր բոլոր այն տղաների հիշատակի օրն է, որոնք կյանքի գնով ազատագրեցին hայրենիքը․․․

25 տարի առաջ այս օրն ազատագրվեց Երասխի բարձունքը: Սա Շուշիի ազատագրումից հետո հայկական կողմի ամենակարեւոր հաղթանակներից էր:

Արարատի մարզում այսօր հիշատակի օր էր: Հարգանք ու խոնարհում՝ Երասխի բարձունքի ազատարարներին:

Վեդիի զինվորական պանթեոնում բոլոր շիրմաքարերին թարմ ծաղիկներ են: Հիշողությունն ու պարտքի զգացումը շատերին է այստեղ բերել: Այսօր բոլոր այն տղաների հիշատակի օրն է, որոնք կյանքի գնով ազատագրեցին hայրենիքը, ու նաեւ այն երիտասարդների, որոնք տասնամյակներ անց պիտի նույն փորձությունը հաղթահարեին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*