Վայքում դեմ են հանքավայրի շահագործմանը

Վայք քաղաքի ու հարակից համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ավագանուն դիմելու համար
vayq-hanq

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ աղմուկը դեռ չմարած՝ Վայոց ձորի մարզում նոր կրքեր են բորբոքվում: Վայքի համայնքապետարանում այսօր նախատեսված էին Ազատեկի ոսկու բազմամետաղային հանքավայրի նախագծի բնապահպանական ազդեցության գնահատման շուրջ հանրային քննարկումներ:

«Վայք գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2012թ.ձեռք է բերել հանքավայրի շահագործման ընդերքօգտագործման իրավունքը: Հանրային լսումները, սակայն, ուղեկցվել են բողոքի ակցիայով.Վայք քաղաքի ու հարակից համայնքի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ավագանուն դիմելու համար, որպեսզի Ջերմուկ համայնքի օրինակով հանրագիր ներկայացնեն, որ համայնքի բնակիչները դեմ են իրենց համայնքում հանքարդյունաբերություն իրականացնելուն:

*

*