Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը հրաժարական է տվել

«17 տարի ծառայել եմ հայոց կենտրոնական բանկին, որից 12-ը՝ որպես իրավաբանական վարչության ղեկավար...»
varujan-avetiqyan1 (1)

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը հրաժարական է տվել: Facebook-ի իր էջում Վ.Ավետիքյանը, մասնավորապես գրել է`

«17 տարի ծառայել եմ հայոց կենտրոնական բանկին, որից 12-ը՝ որպես իրավաբանական վարչության ղեկավար: Որոշել եմ շարժվել առաջ: Այսօր վերջին աշխատանքային օրս է բանկում: 17 տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ ու ձախողումներ: Անկախ ամեն ինչից սակայն ամեն օր աշխատանքի եմ եկել մեծ ոգևորությամբ: Սիրով եմ ներկայացել աշխատանքի, քանզի Կենտրոնական բանկն այն կառույցն է, որտեղ մարդն անսահման հնարավորություն ունի արարել ու ստեղծագործել, սովորել ու սովորեցնել, բարեփոխել հինը` միաժամանակ նաև պահպանելով ավանդույթները:

…Գիտեմ, որ շատերդ կհարցնեք թե արդյո՞ք շարունակելու եմ զբաղեցնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Հայտնում եմ, որ մեծ պատրաստակամությամբ ու կամավոր հիմունքներով կշարունակեմ իրականացնել մեր հայրենիքի ու բանակի համար չափազանց կարևոր այդ առաքելությունը այնքան ժամանակ, որ հիմնադրամի խորհուրդն ու Կենտրոնական բանկը նպատակահարմար կհամարեն: Հիմնադրամը դեռ լիքը անելիք ունի»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:

*

*