Վարորդները փակել են Երևանի Բաղրամյան պողոտայի մի հատվածը

Պահանջում են չեղարկել ճանապարհային երթևեկության խախտումների համար կուտակված տուգանքները
pak-poxoc

Այս պահին փակ է Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից Բաղրամյան-Պռոշյան հատվածը: Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով չեղարկել ճանապարհային երթևեկության խախտումների համար կուտակված տուգանքները:

Նրանք պահանջում են նաև հանդիպում ոստիկանության պետի, տրանսպորտի և կապի նախարարի և ՊԵԿ-ի նախագահի հետ:

baghramyan-pak

Պատրաստեց՝

Իզաբելլա Հովհաննիսյանը

*

*