Վարորդները բողոքում են լիցքավորման գազի բարձր գներից (տեսանյութ)

Փորձը ցույց է տվել, որ նրանց օրական եկամուտը կտրուկ նվազել է։
ciuyc

Վարորդները բողոքում են ոչ թե օրական վճարից, այլ լիցքավորման գազի բարձր գներից, տեղեկացնում է yerkirmedia.am-ի թղթակիցը։

Վառելիքի գները բարձրացել են հունվարի 1-ից։ Վարորդները փորձել են տեղավորվել իրենց ծախսերում եւ աշխատել, սակայն փորձը ցույց է տվել, որ նրանց օրական եկամուտը կտրուկ նվազել է։ Վարորդները դեմ են 100 դրամ ուղեվարձը թանկացնելուն ու պահանջում են վերականգնել գազի նախկին գները։

Ցուցարարների հետ հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Այս պահին բողոքող վարորդների թիվը նվազել է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում բողոքի ակցիա են կազմակերպել երթուղայինների վարորդները։ Նրանք փակել են փողոցը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները