Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի վերանորոգումը սկսվել է

200 աշակերտի համար նախատեսված դպրոցում սովորում է ավելի քան 600 աշակերտ:

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հիմնադրման օրվանից մինչ այսօր երբեւէ չի նորոգվել: 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում սովորում է ավելի քան 600 աշակերտ: 2016-2017 ուսումնական տարում դպրոցի աշակերտների թիվն ավելացել է եւս 60-ով:

Դպրոցի աշխատակազմը ստիպված դիմել էր ծայրահեղ միջոցի՝ դասադուլի՝ պահանջելով նորոգել կյանքի համար վտանգավոր վթարային վիճակում գտնվող դպրոցը:

Ասիական բանկի օժանդակությամբ սկսվել են շինարարական աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*