Վարդանյաց լեռնանցքը եւ Ստեփանծմինդա-Լարսը փակ են

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
lars-dzmer-chanaparh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում և Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն`  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

*

*