Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց են միայն մարդատար ավտոմեքենաների համար

ժամը 10:30-ի դրությամբ...
dzyun

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում և Սոթք-քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Ծաղկահովիտ-Ապարան, Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

*

*